Գեղեցկուհի Աննա Սեմենովիչը ակտիվ շփվում է իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ՝ երբեք չհոգնելով պատասխանել նրանց հարցերին կամ մեկնաբանություններին:
Այս անգամ նրա ինստագրամյան հետևորդներից մեկը հանդես է եկել սադրիչ հարցով, որը չի շփոթեցրել Աննային:
«Սեքսով սիրում եմ զբաղվել միայն տղամարդկանց հետ, բայց կանանց ավելի շատ եմ սիրում, նրանք ավելի գեղեցիկ են»,- պատասխանել է Աննան իր բիսեքսուալության մասին հետևորդի հարցին:
Սեմենովիչի ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին հարցը պատահական չէ, քանի որ երգչուհին՝ լինելով 39 տարեկան, ունենալով բավականին գայթակղիչ արտաքին, ոչ մի անգամ ամուսնացած չի եղել և չի ունեցել լուրջ հարաբերություններ:
Տարիներ առաջ շշուկներ էին պտտվում, որ գեղեցկուհին հանդիպում է ռուս միլիոնատերերից մեկի հետ, սակայն Աննան այդպես էլ չմեկնաբանեց այդ բամբասանքները: