Սամսոն Մովսեսյանի «Քրիստոֆեր» ներկայացումը երկու մրցանակի է արժանացել միջազգային փառատոնոմ

Երևանի պետական տիկնիկային թատրոնը օրերս «Քրիստոֆեր» ներկայացմամբ մասնակցել է Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված «Wschod-Zachod» 8-րդ միջազգային թատերական փառատոնին:
Թատրոնից տեղեկացնում են, որ ներկայացումը հաղթել է երկու անվանակարգում: Քրիստոֆերի կերպարը կերտելու համար Հրաչյա Գյումբալյանը ճանաչվել է առաջին պլանի լավագույն դերասան, իսկ ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը համարվել է լավագույն դրամատիկ ռեժիսոր:

«Քրիստոֆերը» պատմում է 15 տարեկան տղայի մասին, որն աուտիզմի սինդրոմ ունի: Տղան հոր հետ ապրում է Մեծ Բրիտանիայում, Սուինդոն քաղաքում, որտեղ էլ ծավալվում են պիեսի իրադարձությունները:
Հոր խոսքով՝ Քրիստոֆերի մայրը մահացել է երկու տարի առաջ՝ սրտի կաթվածից: Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ Քրիստոֆերն այգում հայտնաբերում է հարևանի սպանված շանը։