«Շատերն են նման անտակտ արտահայտություններ լսել, ի՞նչ է սա, եթե ոչ տգիտություն». Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
«Խնդրում եմ, սիրեք ինքներդ ձեզ, փայփայեք, գուրգուրեք, երես տվեք ձեզ, երբեք թույլ չտաք, որ ձեզ կոտրեն, թույլ չտաք, որ ձեր երազանքները խլեն ձեզանից, դուք սիրուն եք, խելացի եք, ուժեղ եք…եթե ինձ մոտ ստացվում է, ապա ձեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի, հիշե’ք, որ անգամ վատ օրը տևում է 24 ժամ…»,- գրել է նա:


Լիլիթը նաև հրապարակել էր, դստեր լուսանկարը, որին կից գրառում է կատարել.
«Ի՞նչ եք ունեցել
-Երեխա:
– Դե աղջիկա՞, տղայա՞:
– Աղջիկ:
– Լավ մի նեղվեք մյուսը նենց արեք տղա լինի ամոթա:
Աղջիկ երեխաների մամաներից և պապաներից շատերն են նման անտակտ արտահայտություններ լսել, ի՞նչ է սա, եթե ոչ տգիտություն, մեր երկիրը գտնվում է առաջին հորիզոնականում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հարցում, սա ողբերգություն է, ես գիտեմ դեպք, երբ երրորդ աղջկա լույս աշխարհ գալուց մամային ցավակցել են, պետք է կոտրել այս տգիտության շղթան, դրանք ինձ համար այն մարդիկ են, ովքեր վստահ են, որ տղա երեխան պետք է ոչ թե լավ սովորի, այլ բակում քարով հարվածել իմանա…այդ տղաները մեծանում և նույն մոտեցումն են ունենում, սակայն ծերության ժամանակ մեկ բաժակ ջուրը սպասում են դուստրերից…»: