Հոլիվուդյան իդեալական զույգերից մեկը՝ դերասաններ Սեմ Կլաֆլինն ու Լորա Հադդոկը, օրեր առաջ երկրպագուներին հայտնեցին իրենց ամուսնալուծության մասին:
«Լորան, անխոս, իմ լավագույն ընկերն է: Մենք հանդիպել ենք նկարահանման հրապարակում: Հաջորդ օրը ես հանդիպեցի Լորային լոնդոնյան մետրոյում: Հենց այդ օրն էլ ես հասկացա, որ սիրահարվել եմ և հաստատ ամուսնանալու եմ այդ գեղեցկուհու հետ:
Ես և Լորան որոշեցինք բաժանվել, բայց մեր միջև միշտ լինելու է փոխադարձ հարգանք ու սեր, և մենք շարունակելու են դաստիարակել մեր փոքրիկներին: Այլևս ոչ մի մեկնաբանություն սրա վերաբերյալ չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սեմ Կլաֆլինը:
Սեմն ու Լորան միասին ապրել են 6 տարի: Նրանք ունեն երկու երեխա՝ 3-ամյա Պիպա և 1-ամյա Մարգոն: Հեռանալով ընտանքից՝ Սեմը մոտ բնակարան է գտել, որպեսզի հեռու չլինի իր երեխաներից: