Ի՞նչ ծիծաղելի նվեր է ստացել Վիկտորյա Բեքհեմը Ջասթին Բիբերից. լուսանկար

Հայտնի մոդելավորող, երգչուհի Վիկտորյա Բեքհեմը սոցցանցերում ցուցադրել է կանադացի երգիչ Ջասթին Բիբերի նվիրած մանուշակագույն կոշիկները՝ երկրպագուներին հարցնելով՝ արդյոք նրանք կկրեին այդ կոշիկները, գրում է Entertainment News-ը։
Բեքհեմը, ցուցադրելով Բիբերի՝ Drew House ապրանքանիշի հետ համագործակցությամբ ստեղծված հավաքածուի կոշիկները, գրել է․ «Ջասթինն ինձ հաճելի անակնակալ է մատուցել՝ կրոքսեր (Crocs) է ուղարկել։
Ես երբեք նման կոշիկներ չեմ կրել։ Միայն այդ մտքից արդեն ծիծաղում եմ։ Շնորհակալ եմ»։

Մոդելավորողը նաև երկրպագուներին խնդրել է օգնել կողմնորոշվել՝ ամռան ամիսներին կրի իր նոր կոշիկները, թե ոչ։ Ընդ որում, կանադացի երգիչը Drew House ապրանքանիշի հետ համագործակցությամբ ստեղծված հավաքածուից կոշիկ է ուղարկել ոչ միայն Վիկտորյա Բեքհեմին, այլև Բեքհեմների ամբողջ ընտանիքին։