Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Շուտով Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի ֆրանսիահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը:
Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը: «Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը:
Ծրագիրը կիրականացվի ՀԲԸՄ Վառնայի և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության միջոցով: Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի»,- գրել է նա: