Շակիրան կտրուկ ոճափոխության է դիմել. լուսանկար

Արդեն 20 տարի է անցել, ինչ կոլումբացի երգչուհի Շակիրան իր Ojos Asi երաժշտական տեսահոլովակի համար առաջին անգամ ներկայացել է կարմիր վարսերով, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ վերջերս երգչուհին կրկին կարմրահեր է դարձել։
Երգչուհին, որ վարսերը գունափոխել է դեռևս փետրվարին, նախօրեին լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով կարմրահեր գանգուրները։

«Պատրաստվում եմ լքել տունը՝ ստուդիայում իմ առաջին փորձին մասնակցելու»,- լուսանկարին կից գրել է 44-ամյա երգչուհին։
Ավելի վաղ Շակիրան հայտնել էր, որ Երկրի օրվա կապակցությամբ մասնակցել է ստորագրահավաքին, որի մասնակիցներն աշխարհի բնակչությանը կոչ են անում մոլորակը վերականգնել նույն ոգով, ինչով մղում են կորոնավիրուսի դեմ պայքարը։