«Ես անկողնային կին եմ»․ Լյուսի Հայրապետյանի անկողնային լուսանկարներն ու համարձակ գրառումը

Մոդել Լյուսի Հայրապետյանը Ինստագրամի իր էջում հաճախ է սկանդալային հրապարակումներ անում։ Անկողնային նոր լուսանկարներին կից նրա արած գրառումը ևս քննարկումների տեղիք է տվել։ Հայկական իրականության համար այն բավականին համարձակ է, քանի որ Լյուսին գրել է, որ ինքն անկողնային կին է։

«Նկարվեք նրա հետ շատ: Երբեք չեք կարող իմանալ, թե ինչ կլինի վաղը ու որ նկարը կդառնա ամենաթանկը,- գրել է նա՝ օգտագործելով «սիրեք, շատ սիրեք» հեշթեգը, ապա հավելել,- Կանայք լինում են 2 տեսակի ինձ համար՝ անկողնային և խոհանոցային… Ես առաջինից եմ… :)»։

Ավելի վաղ, հարցազրույցներից մեկում  նա անդրադարձել էր իր բաց լուսանկարներին ծնողների արձագանքին և ասել․ «Մայրս շատ ծանր էր տանում, որ քննադատում են, բայց հասկանում էր՝ լուսանկարների մեջ ոչ մի վատ բան չկա: Հայրս ևս ընդունում է իմ տեսակը, իմ բաց լուսանկարների համար երբեք չի ամաչել: Երբեք հայ իրականության մի մաս չեմ եղել, 15 տարեկանից աշխատել եմ, թեև իմ հասակակիցները չէին աշխատում: Ունեմ իմ կյանքը, որն ինձ տրված է մեկ անգամ, անգամ մեկ գրամ չեմ մտահոգվել քննադատություններից: Ապրում եմ իմ համեստ կյանքով, ժամանակ առ ժամանակ ճամփորդում եմ, ուրախանում, չեմ պատրաստվում ոչ մի վայրկյան վատնել ուրիշների կարծիքների մասին մտածելու համար»: