40-ամյա Քեթի Հոլմսը և 51-ամյա Ջեյմի Ֆոքսը այլևս մասին չեն։ Աստղերին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ զույգը որոշում է կայացրել վեց տարվա հարաբերություններից հետո բաժանվել։ Ըստ տեղեկությունների՝ Քեթիի ու Ջեյմիի բաժանությունը տեղի է ունեցել դեռևս մայիսի վերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Ամեն դեպքում սա զարմանալի չէ, քանի որ զույգը իրենց անձնական կյանքը փորձել է հանրությունից գաղտնի պահել։
Աստղերի բաժանության մասին խոսակցությունները հայտնվել են այն բանից հետո, երբ օրերս դերասանին նկատել են երգչուհի Սելա Վեյվի հետ գիշերային ակումբում՝ Լոս Անջելեսում։ Ինսայդերի փոխանցմամբ՝ Քեթին բառացիորեն ասել է հետևյալը․ «Այն, ինչ անում է Ջեյմին, դա իր գործն է։ Մենք արդեն մի քանի ամիս է միասին չենք,- հայտարարել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Քեթիի ու Ջեյմիի սիրավեպը սկսվել էր 2013 թ․։ Հետաքրքրականն այն է, որ իրենց հարաբերությունների ամբողջ ընթացքում ԶԼՄ-ները հաճախ են գրել նրանց կայանալիք ամուսնության կամ հերթական բաժանության մասին։ Այնպես որ բացառված չէ, որ այս անգամ էլ զույգը վերջնական չի բաժանվել։