«Նախորդ գիշերվա մասին». Սերենա Ուիլյամսն Ալեքսիս Օհանյանի հետ ռոմանտիկ երեկոյից լուսանկար է հրապարակել

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ամուսնու հետ ռոմանտիկ երեկոյից լուսանկար է հրապարակել, հայտնում է Yahoo Life! -ը:

Լուսանկարին կից Սերենա Ուիլյամսը գրել է. «Նախորդ գիշերվա մասին»:

Լուսանկարում թենիսիստուհին կրում է մոխրագույն կարճ զգեստ, փայլուն բարձրակրունկներ և Gucci ապրանքանիշի պայուսակ:

«Սերենա Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի հարաբերությունները միշտ հիասքանչ են, ինչպես և զույգի՝ բառացիորեն յուրաքանչյուր լուսանկարը»,- գրել է Yahoo Life! -ը:

Նշենք` վերջերս Reddit-ի հիմնադիր և սեփականատեր Ալեքսիս Օհանյանն արձագանքել էր իրեն նկարագրելիս կիրառվող «Սերենա Ուիլյամսի ամուսին» արտահայտությանն ու գրել. «Մի օր ես կարող եմ միլիարդատեր դառնալ և ինձ կրկին «Սերենա Ուիլյամսի ամուսին» կանվանեն, դա ինձ համար բնական է: Սակայն կցանկանամ ճանաչվել որպես «Օլիմպիա Օհանյանի հայրիկ»»:

Մինչդեռ Սերենան, վերջերս տված հարցազրույցներից մեկում, նշել էր՝ «ամուսնությունը երանություն չէ, սակայն կարող է լինել, եթե աշխատես այդ ուղղությամբ»: