«Մեր միջև հազարավոր կիլոմետրերի հեռավորություն կար, բայց ես ամեն րոպե զգում էի, որ նա կողքիս է»․ Միշոյի կինը՝ իրենց սիրո և ռեփերի վերաբերմունքի մասին

Ռեփեր Միշոյի կինը՝ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել։ Հետևորդները հետաքրքրվել են, թե զույգից առաջինն ո՞վ է սիրո խոստովանություն արել և Միշոյի ո՞ր քայլից հետո է Սոնան հասկացել, որ սիրում է նրան։ Ի պատասխան՝ Սոնան գրել է․

«Առաջինը Միշոն է ասել։ Մեր միջև հազարավոր կիլոմետրերի հեռավորություն կար, բայց ես ամեն օր և րոպե զգում էի, որ նա կողքիս է»։

Հետևորդներից մեկն էլ հարցրել է, թե ամուսնու ո՞ր երգն է Սոնան ավելի շատ սիրում։ Նա պատասխանել է՝ «Բոլորն եմ սիրում»։

Նշենք, որ Միշոն և Սոնան ամուսնացած են արդեն 6 տարի։ Նրանք որդի ունեն։ Փոքրիկը 1 տարեկան է։