Օպերային երգիչ Վալերի Հարությունյանի 80-ամյակին Կամերային երաժշտության տանը համերգ կանցկացվի

Օպերային երգիչ Վալերի Հարությունյանը, որը կյանքից հեռացել է 2017 թվականին, այս տարի կտոներ 80-ամյակը:
ՀՀ վաստակավոր արտիստի հոբելյանի առթիվ նրան նվիրված համերգային երեկո է կազմակերպվել: Այն տեղի կունենա մայիսի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին ելույթ կունենան սոպրանո Ռուզան Մանթաշյանը,  բարիտոն
Գուրգեն Բավեյանը,  դաշնակահար
Մարգարիտ Սարգսյանը:

Կհնչեն Սայաթ-Նովայի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Գաբրիել Ֆորեի, Էրնեստ Շոսսոնի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:

Վալերի Հարությունյանը երգել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Թատրոնում արտիստական գործունեությանը զուգահեռ Հարությունյանը երկար ժամանակահատված երգել է նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի երգչախմբում:

Հայաստանի Օպերային թատրոնում սիրված արտիստը կերտել է ավելի քան 20 կերպար: ՀՀ մշակույթի նախարարությունը Վալերի Հարությունյանին արժանացել է ոսկե մեդալի, իսկ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանի: