Դատարանը ավելի քան 55,1 միլիոն ռուբլու հայց է ստացել ընդդեմ Գրիգորի Լեպսի

Մոսկվայի արբիտրաժային դատարանը ավելի քան 55,1 միլիոն ռուբլու հայց է ստացել ընդդեմ Գրիգորի Լեպսվերիձեի, որը բոլորին հայտնի է Գրիգորի Լեպս բեմական անվամբ:
Հայցվորը Totaloil ընկերությունն է: Դատավոր Օլեսյա Դուբովիկի կողմից հայցվորի դիմումը քննարկվելուց հետո` դատարանը գործով վարույթ է հարուցել:
Երգչի ներկայացուցիչները տեղյակ չեն կատարվածից:

Լեպսի տնօրեն Վլադիմիր Ուրյուպինը չկարողացավ պատասխանել լրագրողների հարցերին և հայտարարեց, որ ինքը «գաղափար չունի», թե ինչի մասին է խոսքը:
«Totaloil» ընկերությունը զբաղվում է վառելիքի վաճառքով:
Այժմ իրավաբանական անձը սնանկ վիճակում է: