Երեկ Լոս Անջելեսում կայացավ նոր «Ես գնում եմ փնտրելու» (Ready Or Not) կատակերգության տարրերով թրիլերի պրեմիերան։ Ցուցադրությանը ներկա են եղել նաև գլխավոր դերակատարներ Էնդի ՄաքԴաուելը, Սամարա Ուիվինգը, Ադամ Բրոդին, ում աջակցելու էր եկել նրա կինը՝ Լեյտոն Միստերը։
Երեկոյան միջոցառման համար 61-ամյա Էնդին ընտրել էր սև զգեստ՝ խորը դեկոլտեով Markarian-ից՝ կերպարը լրացնելով ոսկեգույն կլաչով և ամառային բաց բարձրակրունկներով։
Վերջերս Vogue-ին տված հարցազրույցի ժամանակ դերասանուհին, ով L’Oreal կոսմետիկ բրենդի դեմքն է համարվում, կիսվել է իր վերաբերմունքով ծերանալու հետ կապված։ «Ես չեմ ցանկանում ձևանալ այն, ինչն իրականում ես չեմ։ Ես երբեք չեմ ամաչել իմ տարիքից։ Կյանքիս յուրաքանչյուր փուլը ես ցանկանում են դրական ընդունել»,- պատմել է ՄաքԴաուելը։
Հաջողակ կարիերա, կարծես թե, դերասանուհու աղջիկը՝ Մարգարեթ Կուելլին էլ է պատրաստվում կառուցել, ում այժմ հանդիսատեսը կարող է տեսնել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, ուր նա խաղում է Չարլզ Մենսոնի ավազակախմբի անդամներից մեկի դերը։