«Թույլ չտաք, որ ձեզ կոտրեն, թույլ չտաք, որ ձեր երազանքները խլեն ձեզնից»․ Լիլիթ Մուրադյան

Հաղորդավաչուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում հիշեցրել է՝ անգամ վատ օրը տևում է 24 ժամ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին պատկարված է որդու հետ, որը վերջերս է լույս աշխարհ եկել։
«Խնդրում եմ, սիրեք ինքներդ ձեզ, փայփայեք, գուրգուրեք, երես տվեք ձեզ, երբեք թույլ չտաք, որ ձեզ կոտրեն, թույլ չտաք, որ ձեր երազանքները խլեն ձեզանից, դուք սիրուն եք, խելացի եք, ուժեղ եք…եթե ինձ մոտ ստացվում է, ապա ձեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի, հիշեք, որ անգամ վատ օրը տևում է 24 ժամ…»,- գրել է նա։