«Չեմ սիրում, երբ մարդ իր ընկերոջը քննադատում է ուրիշ մարդու մոտ»․ Լիլուի նոր գրառումը

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա սև հագուստ է կրում ու բնական շպարով է։
«Չեմ սիրում, երբ դիմացինս մի նախադասության մեջ 100 անգամ իր «ես»-ի մասին է խոսում, չեմ սիրում, երբ մարդ իր ընկերոջը քննադատում է ուրիշ մարդու մոտ, վստահ կարող եք լինել, որ նույնը կանի ձեր նկատմամբ մեկ ուրիշի մոտ, ահավոր է, երբ մարդ սկսում է խոսել իր հնարավորությունների մասին. անսահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ միշտ լուռ անում են իրենց գործը, ատում եմ, երբ մարդիկ իրար հետ շփվում են զուտ շահից դրդված դա նողկալի է, չէ որ մարդկային հարաբերություններում պետք է լինեն արժեքներ, արժեքներ, որտեղ մարդը իր դիմաց կանգնած մարդուն չպետք է չարաշահի, այս ցուցակը երկար կգրեի, եթե ժամանակս հերիքեր։
Ինչևէ, ես հասկանում եմ, որ կյանքը փոխվել է, և առաջվա արժեհամակարգը այլևս ուրիշ է»,- գրել է նա։