«Թույլ տվեք ինքներդ ձեզ սխալվել․․․»․ Մանո Գրիգորյան

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասան Սարգիս Գրիգորյանի կինը վարդագույն տաբատ է կրում և սպիտակ շապիկ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկներ է ընտրել ու գլխարկ։
«Թույլ տվեք ինքներդ ձեզ սխալվել, փոփոխվել ու փոխել…Թույլ տվեք ինքներդ ձեզ արդարացումներ չանել, չապացուցել, չհամոզել ու բաց թողնել… Եղեք ազատ ձեր սրտի ու մտքերի ներդաշնակության մեջ…»,- հրապարակումը մակագրել է Մանոն։

Ավելի վաղ Սարգիս Գրիգորյանը հրապարակային շնորհավորել էր կնոջը ծննդյան օրվա առիթով։ Նա Մանոյի ու երկու դուստրերի հետ ընտանեկան ջերմ լուսանկար էր հրապարակել։
«Մանոս, ծնունդդ շնորհավոր։ Քո շնորհիվ ես ունեմ այսպիսի հրաշք ընտանիք»,- գրել էր դերասանը։