«Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը»․ Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է լողափին։
«Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը, և նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ։
Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է և էլ երբեք չի գտնվի….»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարը դերասանուհին հետեւյալ կերպ էր մեկնաբանել․ «Եղիր` ահա իմ պատվիրանը քեզ: Թույլ տուր Կողքովդ անցնել` չխաթարելով ծաղկումդ իմ շնչով…. Ու Չգիտեմ ինչից են պատրաստված հոգիները, բայց իմն ու նրանը նույնն են… պարզվեց»։
Մեկնաբանություններում Անին արձագանքել էր նաև իր արտաիքնի վերաբերյալ քննարկումներն ու հետևորդներից մեկի գրառման ի պատասխան նշել էր, որ երկաթյա համբերություն ունի։