Ֆիլիպ Կիրկորովը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է հոգեբուժարանում

Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովն ու ուկրաինացի երգչուհի MARUV-ը երկրպագուներին են ներկայացրել «Komilfo» երգի հիման վրա նկարահանված արտասովոր տեսահոլովակը։ Երգին ուղեկցում է ոչ թե պարզ տեսահոլովակ, այլ իսկական, նորաձև թրիլեր։

Տեսահոլովակի սյուժեն կարծես Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի գրոտեսկային ալեգորիան լինի։ Կան ավագ բուժքույր, չար սանիտարներ, իսկ հիվանդը պայքարում է անխիղճ համակարգի դեմ։

Միևնույն ժամանակ, տեսահոլովակը համեմված է հումորով ու նուրբ ինքնահեգնանքով։ Իսկ վիզուալ ձևավորումը կարծես միաժամանակ ոգեշնչված է «Ալիսան հրաշքների աշխարհում»-ով և Սալվադոր Դալիի աշխատանքներով։ Հոլովակի ռեժիսորը Յանա Չապլիգինան է, նա նաև եղել է տեսահոլովակի ոճաբանն ու մշակել է հերոսների կերպարները։ Ստեղծագործական պրոդյուսերը Սերգեյ Վեյնն է, օպերատոր-բեմադրիչը՝ Եվգենի Կիրեյը։
Սակայն ամենայն հավանականությամբ, Ֆիլիպին այս ոճում ու կերպարում տեսնելը հիասթափեցրել է երկրպագուներին։ Յութուբում տեսահոլովակի dislike-երի քանակը մեր օրում ռեկորդային ցուցանիշ է գրանցել։