Դավիթ Մանուկյանը կվարի նոր հաղորդում՝ նախատեսված կանանց համար

Բլոգեր, երգիչ Դավիթ Մանուկյանը աշխատում է YouTube-յան սեփական շոուի վրա, որին կարող են մասնակցել նրա բաժանորդ կանայք։
Դավիթ Մանուկյանը ցանկանում է օգնել նրանց, որպեսզի վերջիններս սիրեն իրենց այնպիսին, ինչպիսին կան:

Այս մասին Դավան պատմել է Instagram-ի իր էջում։ Նա ոչ միայն սեփական նախագծի վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել, այլև հայտարարել, որ արդեն 17 000 բաժանորդ հայտ է ներկայացրել։ Նոր շոուի իմաստը լինելու է հասարակության պարտադրած կարծրատիպերի դեմ պայքարը։
Նա հստակեցրել է, որ բարդույթների զարգացմանը հաճախ նպաստում է գեղեցկության չափանիշներին, որոնք քարոզում են Instagram-ում հայտնի աղջիկները: