Քրիս Ջեները կիսվել է 9 տարի առաջ ինստագրամյան էջում արված առաջին հրապարակմամբ

Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջեները, Instagram-ում 40 միլիոն հետևորդների շեմը հատելու առթիվ վերահրապարակել է հավելվածում իր տեղադրած առաջին լուսանկարը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
65-ամյա Քրիս Ջեները վերահրապարակել է 9 տարի առաջ իր տեղադրած սև և սպիտակ լուսանկարը, որին կից հեռուստաաստղը գրել էր. «Բարև ինստագրամյան աշխարհ: Ես ոգևորված և շնորհակալ  լինելու 40 միլիոն պատճառ ունեմ՝ 40 միլիոն հետևարոդներ: Դեռ չեմ հավատում, որ 9 տարի առաջ առաջին հրապարակումից հետո ունեմ 40 միլիոն հետևորդ և 5900 հրապարակում: Իմ սրտի խորքից շնորհակալություն եմ հայտնում: Շնորհակալ եմ ինձ հետևելու համար: Ես իսկապես խոնարհվում են և երախտապարտ եմ: Սիրում եմ ձեզ», – գրել է Քրիսը`վերահրապարակելով իր լուսանկարը:

Քրիս Ջեների հինգ աղջիկների հետևորդների ընդհանուր թիվը հավելվածում անցնում է 861 միլիոնը և հազվադեպ է պատահում, որ ընտանիքի անդամներն իրենց օրն անց կացնեն`առանց հրապարակումներ անելու: