Հրաչ Մուրադյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին. լուսանկար

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն Ինստագրամի իր էջում կնոջ հետ լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ շուտով հայրիկ է դառնալու։ Լուսանկարին կից Հրաչը գրել է. «Երևի չկա ավելի կարևոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը՝ այս աշխարհ եկող նոր բնակչի։
Բարով գաս այս մոլորակ, որտեղ քեզ անթիվ բացահայտումներ են սպասվում։
Ու որքան ուրախ կլինի քո պապան, երբ զգա, որ դու աշխարհ ես եկել՝ այն ավելի լավը դարձնելու։ Ես քեզ արդեն անծայրածիր սիրում եմ»։

Նշենք, որ Հրաչի ընտրյալը ամերիկաբնակ Անաշե Խոդավերդին է։ Նա պրոդյուսեր է, որը տարբեր նախագծերի շրջանակում համագործակցում է հայ հայտնիների հետ։
Հաղորդավարն ամուսնության մասին հայտնել էր 2019 թվակակին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման եթերում։