Պատմություն՝ թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին․ Գոհար Ավետիսյանի նոր հրապարակումը

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում հոլովակ է հրապարակել, որտեղ ցույց է տվել իր կառուցվածքի փոփոխությունը: Հոլովակի սկզբում լուսանկարներ են, երբ Գոհարը դեռ չէր նիհարել, իսկ վերջում նրա տեսանյութն է մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո:
Հոլովակին կից դիմահարդարը գրել է. «Այս պատմությունը թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին է»:

Նշենք, որ Գոհարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել նախորդ տարի: Նա խոստովանել էր, որ միշտ բարդութավորվել է ավելորդ քաշից և իր կազմվածքից: Որդու ծննդից հետո Գոհարը կրկին գիրացել էր: Նա ընդգծել էր, որ պլաստիկ վիրահատության միջոցով ոչ թե ազատվել է ավելորդ քաշից, այլ փոխել է կազմվածքը: Վերջերս դիմահարդարը հայտնել է, որ պատրաստվում է մարմնի պլաստիկ երկրորդ վիրահատությանը դիմել աշնանը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)