Քրիստեն Ստյուարտը, Վենսան Կասելը և ուրիշները «Ջրի տակ» ֆիլմի թրեյլերում

29-ամյա Քրիստեն Ստյուարտը հերոսուհիների ընտրում է ոչ երկչոտ տասնյակից։ Ռեժիսոր Ուիլյամ Յուբենկի «Ջրի տակ» (Underwater) ֆիլմի թրեյլերում իր կերտած հերոսուհին ստիպված էր բախվել ստորջրյա հրեշի հետ։ Նոր ֆիլմի կադրերը իր, Վենսան Կասելի, ԹիՋեյ Միլլերի և այլ դերասանների մասնակցությամբ արդեն քննարկվում են համացանցում։

«20th Century Fox» կինոընկերությունը իր YouTube-ի ալիքում ներկայացրել է նոր նախագծի թրեյլերը։ Գիտնականների խումբը՝ գտնվելով ջրի մակերևույթից 13 մերտ խորության տակ, երկրաշարժ է ապրում։  Սակայն դա ամենասարսափելի բանը չէ, ինչին նրանք բախվում են հետազոտությունների ընթացքում։

«Ես երբեք չեմ նկարահանվել այսպիսի մասշտաբային, երկար ու անասելի դաժան ֆիլմում։ Ես կնայեի, թե ինչպես մեզանից յուրաքանչյուրը կվարվեր նման իրավիճակում: Նրանք ցույց են տալիս մարդու լավագույն և վատագույն որակները … Դերասանները ստիպված էին կրել շատ ծանր հագուսներ: Մենք չէինք կարողանում շարժվել: Բայց ես չեմ սիրում սահմանափակված լինել շարժումներիս մեջ, ատում եմ սահմանափակ տարածությունը, բացի այդ, ես լավագույն լողորդը չեմ: Կարծում եմ, որ դերասաններից ոչ-ոք, բացառությամբ Վենսան Կասելի, իրականում չգիտեր, թե ինչի մեջ է ընկնելու»,-  նկարահանումների մասին պատմել է Քրիստեն Ստյուարտը « Entertainment Weekly» ամսագրին, որը հրապարակել է կադրեր` «Ջրի տակ» ֆիլմից: