«Գրեմմի» մրցանակաբաշխությունը հաջորդ տարի նոր կանոններով կանցկացվի

«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը հաջորդ տարի կկազմակերպվի նոր կանոններով: Այս մասին հայտնում է մրցանակը հանձնող կազմակերպության՝ Ձայնագրության արվեստի և գիտության ազգային ակադեմիայի կայքը:

Մասնավորապես նշվում է, որ «Գրեմմին» հրաժարվել է «գաղտնի հանձնաժողովներից» (անվանակարգերի վերանայման հանձնաժողովներ), որոնցում ընդգրկված է եղել ոլորտի 15-30 ներկայացուցիչ: Նրանք ընտրում էին մի քանի անվանակարգերի հավակնորդներին:

Խոսքը «Տարվա ալբոմ», «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն», «Լավագույն նոր արտիստ»: Այժմ հավակնորդների ընտրությունը հիմնված կլինի ակադեմիայի անդամների ձայների վրա:

Բացի այդ, ակադեմիան երկու նոր անվանակարգ կսահմանի՝ «Լավագույն համաշխարհային երաժշտական ելույթ» և «Լավագույն ալբոմ Musica Urbana» (Լատինական քաղաքային երաժշտություն):

«Գրեմմիի» կազմակերպիչները նաև վերաատեստավորում կիրականացնեն ակադեմիայի անդամների 90 տոկոսի շրջանում՝ վստահանալու, որ քվեարկողներն ակտիվորեն մասնակցում են երաժշտության ստեղծմանը:

Հունվարի հինգին կազմակերպիչները որոշել էին հետաձգել մրցանակաբաշխությունը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: