Ջո Բայդենը և նրա կինը հայտնել են, որ «իրենց ընտանիքը շուտով կհամալրվի ևս մեկ անդամով»

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, նախագահը խոստովանել է՝  դա իր գաղափարը չէ, բայց «համաձայնելը հեշտ էր»։

Հարցին, թե ինչպես են միասին ապրելու որդեգիր կատուն և նրանց Մեյջոր անունով հովվաշունը, որին Սպիտակ տան աշխատակիցներին կծելու հետ կապված միջադեպերից հետո բազմիցս ուղարկել են «վերադաստիարակման», երկրի առաջին տիկինը հայտնել է՝ վերջին վերապատրաստման ընթացքում շանը սովորեցրել են նաև կատուների հետ ապրել մի հարկի տակ։

«Նրան պահել են կատուների հետ միևնույն ապաստանում և նա իրեն հիանալի է դրսևորել»,- ասել է նա։

Զույգն, այնուհանդերձ, չի հայտնել կատվի անունը։

Նշենք, որ Բայդենի և նրա տիկնոջ՝ Սպիտակ տուն տեղափոխվելուց մի քանի օր անց այնտեղ են տեղափոխվել նաև «Մեյջոր» և «Չեմփ» անուններով շները։