«Հայ կինը ունիկալ է` ընտանիքի նվիրյալ, ով հաճախ նաև տան ֆինանսական բեռն է իր վրա վերցնում»․ Արևիկ Ուդումյան

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը կիսվել է նոր լուսանկարով, որում  ներկայացել է ամառային վառ կերպարում։
Սոցցանցերի իր էջերում տեղադրված լուսանկարին կից Աևիկը դիմելով կականց գրել է․

«Աշխատավոր կանայք, Ձեր կենացը։ Հայ կինը ունիկալ է` ընտանիքի նվիրյալ, ով հաճախ նաև տան ֆինանսական բեռն է իր վրա վերցնում։ Ցուրտ ու մութ դաժան 90-ականները հաճախ տաքանում ու լուսավորվում էին հենց հայ կնոջ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այսօր էլ շատ ընտանիքներում և կենցաղային, և ֆինանսական բեռը կնոջ վրա է:

Լինել դրսում կայացած, բայց նաև ընտանիքում շատ ներկա. հայ կնոջ կերպարն այսօր այսպիսինն է: Իսկ եթե մեզ հարցնեին` ինչ ենք ուզում մենք ու ինչքան։ Ձեր կարծիքով ինչքա՞ն պետք է աշխատի կինը և ինչքա՞ն գումար վաստակի` տան բյուջեի ո՞ր մասը»։