«Իմ սիրելի հայ ազգ»․ Լյուբով Ուսպենսկայան Երևանում է, նա տեսանյութ է հրապարակել

Ռուսական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Լյուբով Ուսպենսկայան, Երևանում է։ Instagram-ի իր էջում երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում պարում է երգիչ Արա Մարտիրոսյանի  «Բալա, բալա» երգի հնչյունների ներքո։

Ուսպենսկայան տեսանյութին կից գրառման մեջ նաև հայերենով է մեկ նախադասություն գրել` «Իմ սիրելի հայ ազգ»։ Նա նշել է, որ լավ հիշողություններ ունի Հայաստանի հետ կապված։

«Երևանի հետ ինձ բազում հաճելի հիշողություններ և իրադարձություններ են կապում։ Ես առանձնահատուկ սիրով եմ սիրում այս քաղաքը։ Եվ այսօր ես այստեղ եմ։ Մինչ հանդիպում, իմ սիրելի հայ ազգ»,- գրել է Ուսպենսկայան,

Նա նշել է, որ Երևանում այսօր համերգ է ունենալու։ Երգչուհու տեսքն ու ողջույնը շատ է դուր եկել հետևորդներին։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել աստղի հասցեին։

««Հրաշք տեսք ունես», «Այնքան ուրախ եմ, որ Երևանում ես», «Այնքան հաճելի է քեզ այստեղ տեսնել»»,- գրել են նրանք։

67-ամյա Ուսպենսկայան երեկույթին հայտնվել է կարճ և նեղ զգեստով, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Նա չի թաքցնում, որ ժամանակ առ ժամանակ դիմում է պլաստիկ միջամտության։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Любовь Успенская (@uspenskayalubov_official)