Մահացել է օսկարակիր դերասանուհի Օլիմպիա Դուկակիսը

Մահացել է ամերիկացի դերասանուհի Օլիմպիա Դուկակիսը, այս մասին հաղորդում է ABC News-ը:

Օսկարակիր դերասանուհին 89 տարեկան էր։

Նրա աշխատակիցը հայտնել է, որ Դուկակիսը մահացել է շաբաթ առավոտյան Նյու Յորքի իր տանը։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Կինոյում Օլիմպիան սկսել է նկարահանվել 1960-ականների կեսերից։ Նրա հայտնի է դարձել 1987թ․-ին «Լուսնի իշխանությունը» ֆիլմի թողարկումից հետո, որտեղ նա խաղացել է Ռոուզ Կաստորինին: Այդ դերը նրան միաժամանակ բերել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում երկու մրցանակ՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս»: