Ի՞նչ յուրահատուկ անակնկալ է արել ամուսնուն Վիկտորյա Բեքհեմը. լուսանկար

Մայիսի 2-ին Դևիդ Բեքհեմը նշել է 46-ամյակը, ինչի առթիվ կինը՝ Վիկտորյա Բեքհեմը, յուրատեսակ անակնկալ էր պատրաստել՝ ամբողջովին փուչիկներից պատրաստված զույգ «ֆուտբոլիստներ» նվիրելով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Անգլիայի հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիսը մայիսի երկուսին իր ծննդյան տարեդարձը նշել է ընտանիքի անդամների հետ Ֆլորիդայում: Երեխաներն ու Վիկտորյան լուսանկարներ են հրապարակել խնջույքից:

Նրանց է միացել նաև Բեքհեմների ավագ որդու՝ Բրուքլինի հարսնացու Նիկոլան՝ շնորհավորական գրառում անելով սոցցանցում և համատեղ լուսանկար հրապարակելով Բեքհեմի և իր հոր՝ միլիարդատեր Նելսոն Պելցի հետ:
47-ամյա Վիկտորյան նաև արխիվային լուսանկարներ է հրապարակել իրենց 22-ամյա համատեղ կյանքից: Լուսանկարներում ամուսինը հիմնականում պատկերված է երեխաների հետ: