Մահացել է օսկարակիր դերասանուհի Օլիմպիա Դուկակիսը

Ամերիկացի դերասանուհի Օլիմպիա Դուկակիսը, որն «Օսկարի» էր արժանացել 1987 թվականին լույս տեսած «Լուսնի իշխանությունը» ռոմանտիկ կատակերգությունում իր դերակատարման համար, մահացել է 89 տարեկանում:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, այս մասին հայտնել է դերասանուհու եղբայրը՝ նշելով, որ նա կյանքից հեռացել է հիվանդության դեմ մի քանի ամիս պայքարելուց հետո:
Նրա հաղորդմամբ՝ դերասանուհին մահացել է մայիսի 1-ին Նյու Յորքում:

Դուկակիսը երկար տարիներ աշխատել է նաև թատրոնում՝ հանդես գալով և՛ որպես դերասան, և՛ որպես ռեժիսոր:
Սակայն 50 տարեկանից հետո սկսել է նկարահանվել մի շարք կատակերգություններում, որոնց թվում՝ «Լուսնի իշխանությունը», որտեղ մարմնավորել է Շերի (Շերլին Սարգսյան) հերոսուհու մոր կերպարը:
Շերն այդ ֆիլմում դերակատարման համար ևս «Օսկարի» էր արժանացել: Շերը նույնպես գրառում է կատարել Դուկակիսի մահվան առթիվ՝ նշելով, որ վերջինս զարմանահրաշ դերսանուհի էր: