Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով

Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանն իր երկրպագուներին տոն կպարգևի «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով: Երեկոն տեղի կունենա մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Համերգին հեղինակային երգի սիրահարները կունկնդրեն Հախվերդյանի տարբեր տարիների սիրված ստեղծագործությունները:
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։
Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում, այլուր: Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է: