«Ես միշտ ինձ հետ մի փոքր Հայաստան եմ բերում». Ալեքսիս Օհանյանը՝ սիրելի հուշանվերի մասին

Ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Twitter-ում օգտատերերին ցուցադրել է իր՝ Հայաստանի քարտեզի պատկերով կախազարդը։
«Ես սա պահում եմ իմ սպորտային պայուսակում, ուստի, ուր էլ որ ճամփորդեմ, ես միշտ ինձ հետ մի փոքր Հայաստան եմ բերում»,- գրել է նա։