«Ընտանիքն ամենակարևոր ձեռքբերումն է, բայց դա չի նշանակում, որ ես Օսկար չեմ ստանա». Սարգիս Գրիգորյանի լուսանկարն ԱՄՆ-ից և գրառումը

Դերասան Սարգիս Գրիգորյանը, որն այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ինստագրամի իր էջի Stories  բաժնում լուսանկար է հրապարակել կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի և դուստրերի՝ Յանայի և Էվայի հետ ու գրառում արել:

«Կարմիր գորգին իմ մրցանակներն են՝ իմ Օսկարիկները: Ընտանիքն ամենակարևոր ու թանկ ձեռքբերումն է: Հ.Գ. Բայց դա չի նշանակում, որ ես Օսկար չեմ ստանա»,- գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում Սարգիս Գրիգորյանն ասել էր, որ չի արտագաղթել: «Ես ուղղակի ժամանակավոր այստեղ եմ։ Ես գնալու եմ, գալու եմ, ինչպես բոլոր արտիստները, գնում են ինչ-որ տեղ, ապրում են, հետ են գալիս իրենց երկիր»,- նշել էր նա։