Շերոն Սթոունը լողավազնի մոտ արված լուսանկար է հրապարակել` ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով իր կանացի կազմվածքը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Դերասանուհին տեղադրել է լուսանկար և հայտնել, որ Ջո անունով իր ֆրանսիական բուլդոգը անասնաբուժարանից տուն է վերադարձվել։ Հայտնի չէ, թե կենդանուն ինչու են անասնաբուժարան տարել։ Լուսանկարում դերասանուհին և շունը պառկած են լողավազանի մոտ։

Հրապարակմանը կից «Օսկար»-ի առաջադրված դերասանուհին գրել է․ «Ջոն վերադարձել է անասնաբուժարանից»։

Լուսանկարում Շերոն Սթոունը կրում է սև մեկ կտորից բաղկացած լողազգեստ, որը հիանալի ընդգծում է նրա կանացիությունը։