Ինձ հետ հարաբերությունների արդյունքում երբեք հարգված դերասան կամ երաժիշտ չեն դառնա․ Ջեսիքա Սիմփսոնի խոստովանությունը

Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Ջեսիքա Սիմփսոնը The Drew Barrymore Show-ի ընթացքում պատմել է 2002 թվականին իր առաջին անհաջող ամուսնությունից հետո ունեցած սիրային հանդիպումների մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Երգչուհին նշել է, որ այդ ընթացքում բազմաթիվ անձնական հարաբերություններ է ունեցել, որոնց մի մասն անհայտ է մնացել հանրությանը. Սիմփսոնի խոսքով` ամուսնալուծությունից հետո ինքն աստղային սիրավեպեր է ունեցել, սակայն նրա զուգընկերներից շատերի գործակալները նրանց նախազգուշացրել են իրենից «հեռու մնալ»։

«Ցանկացած ժամանակ, երբ հարաբերությունները սկսել են լրջանալ, ես դարձել եմ այն մարդը, որից պետք էր փախչել»,- ասել է Սիմփսոնը և հավելել, որ իր զուգընկերներին ասել են, որ իր հետ հարաբերությունների արդյունքում երբեք հարգված դերասան կամ երաժիշտ չեն դառնա։

Այնուհանդերձ, երգչուհին ոչ մի անուն չի նշել։

Անդրադառնալով նախկին ամուսնությանը՝ երգչուհին նշել է, որ Նիք Լաչիի հետ ամուսնացել է, երբ շատ երիտասարդ էր։

«Ես շատ երիտասարդ էի, նա ինձանից 8 տարով մեծ էր, բայց նա նույնպես շատ երիտասարդ էր։ Մենք միմյանց համար մեծ նշանակություն ունեինք և միշտ այդպես կլինի»,- ասել է Ջեսիքա Սիմփսոնը։

Երգչուհին 2014 թվականին ամուսնացել է Էրիկ Ջոնսոնի հետ և զույգը 3 երեխա ունի՝ 8-ամյա Մաքսուելը, 6-ամյա Էյս Նութը և 2-ամյա Բիրդին։ Երգչուհին այժմ նորձևության ոլորտում իր սեփական բրենդն ունի։