Սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր բացառել սննդակարգից 30 տարեկանից հետո

Մարդու սննդակարգը շատ մեծ նշանակություն ունի նրա առողջության պահպանման ու լավ ինքնազգացողության համար, ուստի ճիշտ սնվելն ու առողջարար մթերք օգտագործելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։ Այս կանոնին հետևելը հատկապես կարևոր է լինում 30 տարեկանից հետո, քանի որ այդ տարիքում բարձրանում է որոշակի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչը նշանակում է, է որ որոշակի մթերքից հարկավոր է հրաժարվել։

Ինչպես բացատրել է սննդաբան Մարիա Մալիշևան 30 տարեկանից հետո մարդու նյութափոխանակությունն սկսում է դանդաղել և բարձրանում է այնպիսի հիվանդությունների զարգացման տարիքային վտանգը, ինչպիսին են ստամոքսի խոցը, զարկերակային գերճնշումը, աթերոսկլերոզը, սրտամկանի ինֆարկտը կամ գլխուղեղի կաթվածը։

Այս վտանգը հաշվի առնելով՝ մասնագետը խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել ամենօրյա օգտագործման սննդամթերքի ընտրության հարցում ու հրաժարվել դրանցից որոշներից։ Ընդ որում առաջին հերթին հարկավոր է խուսափել տապակած մթերքից, քանի որ շաբաթական չորս անգամից հաճախ նման մթերք ուտելը բարձրացնում է ճարպակալման ու ավելի լուրջ բարդությունների զարգացման հավանականությունը։

Բացի այդ, մասնագետը հորդորում է խուսափել նաև ճարպազրկված կաթնամթերքից, քանի որ նման մթերքի համը բարելավելու համար սովորաբար դրանց մեծ քանակութկամբ շաքար կամ այլ քաղցրացուցիչներ են ավելացնում, իսկ դրանք կարող են քաղցկեղածին ազդեցություն ունենալ ու բացասաբար անդրադառնալ որոշ օրգանների առողջության վրա։

30 տարեկանց հետո վնասակար կարող են լինել նաև գազավորված քաղցր ըմպելիքները, որոնց գործածությունը բարձրացնում է քաղցկեղի, սրտի հիվանդությունների, շաքարային դիաբետի, օստեոպորոզի, էպիլեպսիայի, Ալցհեյմերի հիվանդության ու Պարկինսոնի հիվանդության հավանականությունը։

Բացի այդ, հարկավոր է նվազեցնել նաև սննդակարգում մարգարինի, չիպսերի և վերամշակում անցած մսամթերքի գործածությունը, ինչպես նաև վերահսկողության տակ պահել ռաֆինացված ածխաջրերի ու աղի գործածությունը։