Քիմ Քարդաշյանը պատմել է իր նոր նախասիրության մասին (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ, ձեռնարկատեր, բազմազավակ մայրիկ և փաստաբան Քիմ Քարդաշյանը նոր հետաքրքրություն ունի, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել գոլֆի դաշտից և կից, իր կարողությունների մասին կատակելով, գրել․ «Ես գոլֆ խաղացող եմ։ Առաջին դասը սկիզբն է։ Մայրս զարմացրել է մեզ բոլորիս գոլֆի ակումբով՝ Զատկի տոնի ժամանակ։ Շնորհակալ եմ, մա՛մ»։

Լուսանկարում Քիմը կրում է սև սպորտային հանդերձանք և սպիտակ սպորտային կոշիկներ։ Աստղը հրապարակել է նաև լուսանկար, որում գոլֆի պարագաների իր անվանական պայուսակն է։

Իսկ Քիմի ավագ քույրը՝ Քորթնին, հրապարակումներ էր արել ընտանեկան հանգստից։ Հրապարակված տեսանյութում քույրերն ու նրանց երեխաները ցատկում են լողավազանը։

Նախորդ օրը Քիմը հրապարակել էր լուսանկար հագուստի մոդելավորման ոլորտի մագնատ Դոնաթելլա Վերսաչեի հետ և շնորհավորել Versace ապրանքանիշի ղեկավարի ծննդյան 65-րդ տարեդարձը։

Քիմը հայտնի է Versace ապրանքանիշի նկատմամբ իր սիրով և նախկինում բազմիցս զգեստներ է կրել  ապրանքանիշի հավաքածուներից, այդ թվում՝ հանրային միջոցառումների ժամանակ։ 2018 թվականին Քիմը MetGala-ին ներկայացել էր հենց այս ապրանքանիշի զգեստով։