Օսկարակիր ֆիլմի ստեղծողները մեղադրվել են պլագիատի մեջ

Ռեժիսոր Սինտիա Կաոն տեսանյութ է հրապարակել, որում «Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական կինոնկար» անվանակարգում  «Օսկարի» արժանացած «Երկու հեռավոր օտարներ» ֆիլմի հեղինակներին մեղադրում է գրագողությա մեջ:

Նա նշել է, որ կարճամետրաժ ֆիլմի սյուժեն վերցված իր  «Արջամկան օրը սևամորթ տղայի համար» ֆիլմից:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, NowThis News պորտալի պրոդյուսերը ռեժիսորին խնդրել է իր ֆիլմը տեղադրել պորտալի ալիքում: Քիչ անց Netflix- ով հեռարձակվել է «Երկու հեռավոր օտարներ» ֆիլմը, որը շատ հիշեցնում է Կաոյի աշխատանքը:

Սինտիա Կաոն ասել է, որ ինքը ոչ մեկին չի մեղադրում, բայց շփոթված է կատարվածի պատճառով: