Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Երևանում կկատարի Վիվալդիի և Պիացոլայի ստեղծագործությունները

Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ հանդես կգա համերգային ծրագրով: Երեկոն տեղի կունենա մայիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում՝ Անտոնիո Վիվալդի․ «Տարվա եղանակներ» ջութակի, լարայինների և բասսո կոնտինուոյի համար, Կոնցերտ թիվ 1 մի մաժոր, երկ 8 RV 269 «Գարուն», Կոնցերտ թիվ 2 սոլ մինոր, երկ 8 RV 315 «Ամառ», Կոնցերտ թիվ 3 ֆա մաժոր, երկ 8 RV 293 «Աշուն»,

Կոնցերտ թիվ 4 ֆա մինոր, երկ 8 RV 297 «Ձմեռ»:

Այնուհետև ջութակահարը կհնչեցնի Աստոր Պիացոլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները» ջութակի և լարային նվագախմբի համար: Փոխադրումը՝ Լեոնիդ Դեսյատնիկովի: