20 տարվա ամուսնությունից հետո Լարիսա Դոլինան բաժանվել է երրորդ ամուսնուց

Ռուս երգչուհի Լարիսա Դոլինան հաստատել է, որ բաժանվել է երրորդ ամուսնուց՝ Իլյա Սպիցինից։ Այդ մասին նա խոստովանել է «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում։

Դոլինան և Սպիցինը միասին էին 1998թ․-ից։ Հենց այդ ժամանակ է արտիստը սկսել աշխատել Դոլինայի կոլեկտիվում՝ որպես երաժիշտ։ Երգչուհին չէր մեկնաբանում արդեն վաղուց լրատվամիջոցներում պտտվող տեղեկությունն այն մասին, որ զույգը երկար ժամանակ է՝ բաժանվել է։ Այժմ երգչուհին հաստատել է բաժանումը։ «Ես երեք անգամ ամուսնացած եմ եղել։ Եվ հիմա այնքան լավ եմ զգում»,- հարցազրույցում նշել է նա։

Լարիսա Դոլինան պատմել է, որ իրեն հարմար է լինել ազատ կնոջ կարգավիճակում, այդ պատճառով մոտակա ժամանակահատվածում չի պատրաստվում ամուսնանալ։ Երգչուհին նկատելիորեն կերպարանափոխվել է. նիհարել է և համերգների համար բավական արտասովոր կերպարներ է ընտրում։