Ծնվել է Անի Դաշյանի երկրորդ երեխան

Անի Դաշյանի և Լյուդվիգ Կարապետյանի ընտանիքը համալրվել է: Այսօր՝ մարտի 3-ին, լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ երեխան: Բարի լուրն Ինստագրամի իր էջում հայտնել է հաղորդավարուհին:

Փոքրիկ Ռոբերտին միացել է քույրը:

«Մեր տղան արդեն մեծ է, հասկանում է, որ շուտով քույրիկ է ունենալու: Անհամբեր սպասում է, իհարկե, չմոռանալով մեզ հիշեցնել, որ իր խաղալիքները տղայի են եւ մեծերի, ուստի քույրիկի համար պետք է առնել փոքր բալիկների խաղալիքներ»,- հարցազրույցներից մեկում նշել էր Անին:

Անին հղիության ընթացքում հասցրել էր վարակվել COVID-19-ով։ Թեև հաղորդավարուհին որոշ ժամանակ ստիպված է եղել անցկացնել հիվանդանոցում, ամեն բան բարեհաջող է անցել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Ani Dashyan (@anidashyan)