27 տարվա ամուսնությունից հետո Բիլ Գեյթսն ու նրա կինը բաժանվել են․ մանրամասներ

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան ամուսնալուծվում են:
«Երկար քննարկումներից, մտորումներից և մեր հարաբերությունները փրկելու փորձերից հետո մենք որոշում ենք կայացրել ամուսնալուծվել», – ասված է ամուսինների համատեղ հայտարարության մեջ, որը Գեյթսը տեղադրել է իր Twitter-ում:

Գեյթսը հայտարարել է, որ 27 տարվա ամուսնության ընթացքում մեծացրել են երեք հրաշալի երեխա և ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որն աշխատում է ամբողջ աշխարհում: «Մենք կշարունակենք համատեղ աշխատել հիմնադրամի վրա, բայց մենք չենք կարծում, որպես զույգ կկարողանանք միասին ապրել մեր կյանքի այս նոր փուլում», – նշել են Գեյթսը: Ամուսնալուծության ֆինանսական կողմը զույգը չի բացահայտել։ Գեյթսը ամենահարուստ գործարարների հնգյակում է, նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 130 մլրդ դոլար: