Գերմանիայում 2-րդ տարին անընդմեջ չեղյալ է հայտարարվել «Օկտոբերֆեստ»-ը

Գերմանիայում կոկոնավիրուսային համավարակի պատճառով երկրորդ տարին անընդմեջ չեղյալ է հայտարարվել «Օկտոբերֆեստ» գարեջրի ամենամյա փառատոնը:
Այս մասին հայտնել են Բավարիայի վարչապետ Մարկուս Սեդերը, գրում է Interfax-ը:
«Մենք շատ «ծանր սրտով» որոշում ենք կայացրել չեղյալ հայտարարել փառատոնը»,- ասել է Սեդերը:

Նրա խոսքով՝ քաղաքացիների առողջությունն իրենց համար առաջնահերթություն է, իսկ որոշումը կայացվել է «ամբողջ բնակչության շահերից ելնելով»:

Նշենք՝ «Օկտոբերֆեստ»-ը Մյունխենի այցեքարտերից մեկն է, որը տարեկան շուրջ 6 միլիոն զբոսաշրջիկ է հյուրընկալում: 2019 թվականին փառատոնի մասնակիցներն ընդհանուր առմամբ խմել են 7,3 միլիոն լիտր գարեջուր: