Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության ֆոնին խոստովանել է՝ «պատրաստ է կրկին երջանիկ լինել» (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության ֆոնին խոստովանել է՝ «պատրաստ է կրկին երջանիկ լինել», հաղորդում է Daily Mail-ը։

Իրապատում շոուի նոր եթերաշրջանի թիզերում 40-ամյա աստղն մոր՝ Քրիս Ջենների հետ խոսում է անձնական կյանքում վայրիվերումների և կրկին երջանիկ լինելու պատրաստակամության մասին։

«Ես պարզապես ցանկանում եմ, որ դու երջանիկ լինես»,- ասում է 65-ամյա Քրիս Ջենները, ինչին ի պատասխան Քարդաշյանը հայտնում է․ «Այո, ես պատրաստ եմ երջանիկ լինել»։

Մեկ այդ դրվագում Քարդաշյանը արտասվում է՝ ընտանիքին խոստովանելով, որ իրեն «անհաջողակ է զգում»։

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել փետրվարին․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։ Նշենք, որ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։