Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետաքրքիր բացահայտում է արել։ Պարզվում է՝ նա անձամբ մարդ է ծեծել։
«Եղե՞լ է այն աստիճան հունից հանեն, որ ապտակեք» հարցին ի պատասխան՝ Ժաննան գրել է․ «Չէ՛, ապտակում են թեթև վիրավորանքի դեպքում։ Դա կարող եմ անտեսել։ Ինձ նման անհուն մարդուն հունից հանողին մի լավ ծեծում են․․․ այ դա եղել է»։
Վերջում դերասանուհին հավելել է, որ դա կատակ չէ։