Հոգեկան առողջության մասին նոր հաղորդաշար՝ Արքայազն Հարիի և Օփրա Ուինֆրի մասնակցությամբ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի՝ հոգեկան առողջության մասին նոր հաղորդաշարն Apple-ի հարթակում հասանելի կլինի մայիսից, գրում է Mirror-ը։
Ուինֆրին այս լուրը հաստատել է CBS հեռուստաալիքի The Drew Barrymore Show հաղորդման ժամանակ։ «Արդեն 2 տարի է՝ արքայազն Հարիի հետ աշխատում ենք հոգեկան առողջությանը նվիրված հաղորդաշարի վրա, որը Apple-ի հարթակում հասանելի կլինի այս մայիսից»,- ասել է հեռուստահաղորդավարուհին։
Ուինֆրին նաև նշել է, որ «իր համար չափազանց կարևոր է այլ մարդկանց օգնելը»։