Քեյթ Ուինսլեթը վաճառել է Մանհեթանում գտնվող իր փենթհաուսը․ համացանցում են հայտնվել շքեղ բնակարանի լուսանկարները

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը դատարկել է Նյու Յորքի Մանհեթան թաղամասում գտնվող իր բնակարանը՝ այն վաճառքի հանելուց վեց ամիս անց, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ փենթհաուսը վաճառվել է 5,69 միլիոն դոլարով։
Նախկինում 45-ամյա դերասանուհին 30 հազար դոլար ամսավճարով վարձակալության էր տվել Չելսիում գտնվող իր երկհարկանի բնակարանը։

Դերասանուհու մանհեթանյան փենթհաուսը ունի 280 մետր քառակուսի տարածք, մոտ 4 մետր բարձություն և այնտեղից բացվում են քաղաքի գեղեցիկ տեսարանները։
Այն ունի 3 լոգարան և 1 զուգարան, բաց խոհանոց և պահեստարան, ինչպես նաև կրակարան։
New York Post-ի փոխանցմամբ ներկայում դերասանուհին իր առօրյայի մեծ մասն անցկացնում է Լոնդոնի արվարձաններից մեկում գտնվող տանը՝ ամուսնու Էդուարդ Աբել Սմիթի հետ։