38-ամյա Քիմ Քարդաշյանը գեղեցկության էտալոն է դարձել շատերի համար: Սեքսուալ գեղեցկուհուն հազարավոր աղջիկներ ձգտում են կրկնօրինակել՝ երազելով նմանվել նրան:
Ունենալով սեփական բրենդը, որը զբաղվում է հագուստի, ներքնազգեստի և կոսմետիկայի թողարկմամբ՝ Քիմն աշխատում է միշտ պահպանել իր իդեալական արտաքինը:
Տարիներ առաջ շշուկներ էին պտտվում, որ աստղը տառապում է փսորիազով:
Քիմը հաստատել էր այդ բամբասանքները՝ պատմելով, որ ամեն կերպ ջանում է բուժվել ու ազատվել այդ խնդրից:
Սակայն օրեր առաջ պապարացիները Քիմին լուսանկարել են իր տան մոտակայքում:
Չդիմահարդարված Քիմը սարսափելի տեսք է ունեցել. անխնամ են եղել ոչ միայն նրա վարսերը, այլ նաև մաշկը, որի վրա նաև նկատելի են մի քանի բշտիկներ:
Երկրպագուները սարսափած սկսել են հեղեղել աստղի ինստագրամյան էջը մեկնաբանություններով՝ հարցնելով, թե ինչ է պատահել նրան, իսկ մյուսներն են պաշտապնել են Քարդաշյանին՝ նրա վատ տեսքը վերագրելով որպես ծանրաբեռնված աշխատանքի հետևանք: