«Նստարանը»․ Մեգան Մարքլը գրել է իր առաջին մանկական գիրքը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, գրել է իր առաջին մանկական գիրքը։ «Նստարանը» վերնագրով գիրքը պատմում է հոր և որդու հարաբերությունների և կապի մասին։ Random House հրատարակչության մամուլի ծառայությանը հղումով գրում է People ամսագիրը։

Հայտնի է, որ նկարազարդումների հեղինակը նկարիչ Քրիստիան Ռոբինսոնն է։ Գրքի հրատարակումը նախատեսված է հունիսի 8-ին: Այն հասանելի կլինի նաև աուդիո ձևաչափով՝ Մեգան Մարքլի ընթերցմամբ։
««Նստարանը» սկսվեց բանաստեղծությունից, որը Արչիի ծնվելուց մեկ ամիս անց՝ Հայրերի օրը, գրել էի իմ
Նա նաև բարձր է գնահատել նկարչի «ջրաներկով գեղեցիկ և եթերային նկարազարդումները, որոնք արտացոլում են հասարակության բոլոր շերտերի հայրերի և որդիների միջև հարաբերությունների ջերմությունն ու ուրախությունը»։ Դքսուհին հավելել է, որ սերտորեն համագործակցել է Քրիստիանի հետ, քանի որ նկարազարդումներն իր համար չափազանց կարևոր են եղել։